Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ահազանգ Շիրակի Պետական Համալսարանից

Ահազանգ Շիրակի Պետական Համալսարանից
20.03.2025 | 19:53

Ըստ մեզ ահազանգած դասախոսների, համալսարանում փորձում են վերջնական ավերել կրթագիտական մակարդակը։

Վաղվանից սկսվում է մի քանի ամբիոնների վարիչների նոր ընտրական պրոցեսը։

Մեզ տեղեկացրել են, որ արդեն գիտխորհրդի կազմում գրեթե չեն ներառել համալսարանի դոկտոր֊պրոֆեսորների, զուտ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, կառավարման մարմինը ամբիոնի վարիչներ փորձում է նշանակել իր կամակատարներին, ըստ մեզ ահազանգող աշխատակիցների, դրանք մարդիկ են, ովքեր նույնիսկ մաքուր հայերենին չեն տիրապետում։

ԲՈՒՀ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմն ակնկալում է լրատվականների լայն աջակցությունը, որպեսզի կանխվի Շիրակի մայր բուհի վերջնական ավերումը։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3392

Մեկնաբանություններ